Category > Other

Առջևում Վալենտին!


Հայաստան, Երևան 2010թ.

-Ռոմիկ էտ դու ես այ տղա?
-Հա Ջուլ ջան, բա էլ ով…
-Բա զանգել ես ինչի նորմալ չես խոսում?
-Ջուլիկ ջան, ուտյուտյու, կյանքս շնոր<հ>ավոր Վալենտինիտ օրը:
-Քոնն էլ կյանք…, էսօր մի տե էթալու ենք, թե չէ!?...

Go To Listen

Չստացված էլիտար հարևանս

Անցյալ տարվանից սկսած տառապում եմ, այսպես ասած <էլիտար> հարևանիս ձեռքին: Գիշերը մոտ 4-ի կողմերը արթնանում եմ ահավոր ուժեղ ձայնից, չէ՜ ձայն նուրբա ասված` դղրդյունից, չէ՜ ավելին ասեմ,ինձ թված թռնում ենք շենքով: Երկար փորձեցի հասկանալ թե ինչա կատարվում…չէ հասկանալը հասկացա,կողքիս պատիցա, որտեղ բնակվումա ոչ բարով <քաղաքակիրթ էլիտար> հարևանս: Դրսում եթե տեսնես չես մտածի երբեք որ դա հենց էտ մուտանտնա: Միշտ ցածր <էլիտար> ձայնով բարևումա, բայց եկեք տեսեք գիշերը մարդկանց գլխին ինչա բերում: Չնայած զարմանալի չի, առաջին ամուսինը կախվեց բառիս բուն իմաստով,երկրորդն էլ հավերժ փախավ Մոսկվա, իսկ հիմա հիստերիկ շուն ունի, որը երբեք դրսի երես չի տեսել, էտ խեղճն էլ մի օր կկախվի (կամ ես կկախեմ,մեղքա կենդանին ազատենք <էլիտար> տիրոջ ձեռքից):...

Go To Listen

Գրքերին կփոխարինեն էլեկտրոնային netbook-ները?


Վերջերս ամբողջ աշխարհում քննարկման առարկա է դարձել “արդյոք տպագիր գրքերին կփոխարինեն էլեկտրոնային netbook-ներն ու այլևայլ նման էլեկտրոնաթվային կրիչները?”:
Ապագայի մասին մտորումներ ունեցող ու ֆանտազիայից ոչ հեռու մարդիկ հակված են այս մոտեցմանը, որովհետև գիտության զարգացման սլացիկ տեմպը թելադրում է կյանքի ու ապրելակերպի նոր կանոններ, որոնք ուզես-չուզես շուտ-թէ-ուշ կմտնեն լայն շրջանառության մեջ: Օրինակ, երբ ժամանակին երաժշտություն էին լսում պլաստիկ ձայնասկավառակներով, միայն ամենահամարձակ ու վառ երևակայության տեր մարդիկ կարող էին ենթադրել, որ դրանց կգան փոխարինման թվայնացված էլեկտրոնային կրիչներ ու նմանատիպ ֆլան-ֆստան բաներ (CD, flash, player…):...

Go To Listen

Նախատոնական տրամադրություններ


Ամանորյա տոներն մոտենում են… տարբեր երկրներում մարդիկ տոնում են տարբեր կերպ, բայց հիմնականում դրանք արմատապես չեն տարբերվում, այլ տարբերվում են որոշ նյուանսներով ու դետալներով: Հայկական դարավոր սեղանների “բուդը” համենայնդեպս կարելի ա համարել ամենաառանցքային տարբերություններից, չնայած դրա մասին խոսելն անգամ կորցրել ա իրա ակտուալությունը, բայց կան ավանդապաշտ հայեր, որոնք չեն պատկերացնում իրենց ամանորյա սեղաններն առանց բդի` անգամ բդերի: Ոչ ոք չի մտածել երևի ինչի հենց բուդ, կարողա խոզը ուրիշ մարմնի մաս չունի?… հավանաբար որովհետև ոնց որ աշխարհահռչակ հոգեբան (կամ տխրահռչակ հոքեկան) Զ. Ֆրոյդն էր ասում` “մարդու արարքների հիմքում ընկած ա սեռական հակվածությունը և մեծ լինելու ձգտումը” (տվյալ դեպքում վերջինը երբեմն արտահայտվում ա բդի ահռելի չափսերի մեջ): ...

Go To Listen

,

Հայկական էստրադան միշտ ա էժանագին թէ?

arno
Բախտի բերումով այսօր պատվեցի “Առնո էստրադային երիտասարդ թռչուն-թռչնակների միջազգային (չէի վախենա ասել միջկոնտինենտալ) երգի փառատոնի” 2-րդ փուլը: Տեղական էստրադայի հանդեպ անկոտրուն համակրանքս չէր, որ ուղղորդեց այնտեղ, այլ ինձ շատ հարազատ մարդու (Տաթևիկ Հովհաննիսյան) մասնակցությունը մրցույթին (մրցույթ, որին նախնական էտապում մասնակցել էր 120 մասնակից, որոնցից լավագույն 20-ը անցել էր եզրափակիչ, որը կայացավ երկու փուլով): Միջազգային, որտև էկզոտիկայի համար չգիտեմ ոնց, բայց համուզել-բերել էին չինացի, լիտվուհի ու վրացիներ: Չինացին զուտ էկզոտիկայի համար ահագին բարձր գնահատվեց, լիտվուհին դուրս էկավ ու միանգամից Omega night club-ի քասթինգը անցավ` միաձայն!: Իմիջայլոց բավական “ծանր քաշային” ժուրի էին հավաքել, դէ Առնո-ի տղան ճաշակով ա, կարելի էր սպասել: ...

Go To Listen

,

Տաքսու շոֆեռն ու Ilyovmp3-ն

taxi
Էսօր տաքսով իջնում եմ քաղաք (խոսքը կենտրոնի մասին ա “для особо одаренных”), մի քանի “դիժուռնի” դեգենեռատ, աբարանաէռոտիկախառը անիգդոտներից հետո, տաքսու շօֆեռը` ինքը վարորդ կոչվելու իրավունք չուներ, միացրեց հին հայկական հեթանոսական կլկլոցային շարաններից – հոգիս ուզում էի ավանդեի պռոստո ամրագոտին չէր թողում, նյարդերս հինգ րոպեից ավել չդիմացավ (պարզվեց ավելի համբերատար եմ դառէ), այնուհետև խնդրեցի ԴՈՒՔՈՎ անպատկառի պատկառելի տարիքը հաշվի առնելով (երևի մտածեց եհովայի վկա եմ), որ փոխի երաժշտությունը (լեզուս չֆռաց երաժշտություն ասել – հոգիս մխկտում էր), փոխեց քյարթական սոնատը – տագանկայի բլատով, ու ետ ժամանակ ինձ բռնացրեցի են մտքի վրա, որ լավ կլնի ILyovmp3-ն ունենա պարզեցված mobile տարբերակ, որ նման դաժան դեպքերում այլնտրանք ունենանք…...

Go To Listen

Page 1 of 11