
Բախտի բերումով այսօր պատվեցի “Առնո էստրադային երիտասարդ թռչուն-թռչնակների միջազգային (չէի վախենա ասել միջկոնտինենտալ) երգի փառատոնի” 2-րդ փուլը: Տեղական էստրադայի հանդեպ անկոտրուն համակրանքս չէր, որ ուղղորդեց այնտեղ, այլ ինձ շատ հարազատ մարդու (Տաթևիկ Հովհաննիսյան) մասնակցությունը մրցույթին (մրցույթ, որին նախնական էտապում մասնակցել էր 120 մասնակից, որոնցից լավագույն 20-ը անցել էր եզրափակիչ, որը կայացավ երկու փուլով): Միջազգային, որտև էկզոտիկայի համար չգիտեմ ոնց, բայց համուզել-բերել էին չինացի, լիտվուհի ու վրացիներ: Չինացին զուտ էկզոտիկայի համար ահագին բարձր գնահատվեց, լիտվուհին դուրս էկավ ու միանգամից Omega night club-ի քասթինգը անցավ` միաձայն!: Իմիջայլոց բավական “ծանր քաշային” ժուրի էին հավաքել, դէ Առնո-ի տղան ճաշակով ա, կարելի էր սպասել:
Օրիգինալ կատարումներ կային, ու մի քանիսը չնայած իրանց անփորձությանը բեմի վրա շատ վստահ էին նայվում` զարմացրեց: 4-5ը վատը չէին, լավ ոկալ ունեին ու անգամ բեմական արվեստի էին որոշակի տիրապետում, համենայն դեպս առանց մտածելու կփոխեի մեր էստՌադայում ցանկացածի հետ: Տաթոն շատ լավ կատարեց մի հատ բաբաջանյանական “ռոսկայանիե” ու հյուսթոնական` մելամաղձոտ (անաչառ լինելու համար ասեմ, որ լավագույն եռյակում տեղ ունեիր Տաթ Ջան), դուրս էկավ… համերգից հետո մտածեցի, որ եթե էս երեխեքը ոճ ստեղծեն ու դրան հետևողական լինեն, հովանավոր ունենան ու հովանավորը հետևողական լինի գուցե մի քանի տարի անց օպերայի խաչատրյանական դահլիճը առմենչիկի մենահամերգով լեցուն չլինի…
Ամենաջերմ ակնկալիքներով,
Ա.Շաղիկյան
Հատուկ Ալիկի պատվերով
Sitti
Nikki Yanofsky
ABBA
Natalie Cole
No Comments on "Հայկական էստրադան միշտ ա էժանագին թէ?"